Փոխվարչապետ. ՌԴ հետ միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցությունն ամենազարգացածն է 7 հունիսի 2013 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ա. Գևորգյանը շնորհավորեց դիվանագետին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Նշելով, որ Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում՝ փոխվարչապետն ընդգծեց միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը. «Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային փոխգործակցությունը գործնական և արժեքավոր նշանակություն ունի: Միջպետական հարաբերություններն ավելի ամուր են, եթե դրանց հիմքում միջտարածաշրջանային, միջհամայնքային համագործակցություն կա»: Արձանագրելով, որ Ռուսաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցությունն ամենազարգացածն է, Ա. Գևորգյանը միաժամանակ նշեց, որ իրացման մեծ ներուժ նույնպես առկա է: Նա նշեց, որ միջպետական մակարդակով ևս մեծ նշանակություն է տրվում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Վերջին տարիներին համագործակցությունն ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ շփումների, այնպես էլ գործակցության նոր ձևերի միջոցով: Հարաբերություններին նոր ազդակ են հաղորդել հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովները, որոնք անցկացվել են 2011 և 2012թթ., և հանդես են գալիս որպես համագործակցության զարգացման նոր ձևաչափ, ինչպես նաև միջպետական տարբեր կառույցների միջև երկխոսության հարթակ: Կողմերը քննարկեցին այս աշնանը նախատեսվող երրորդ համաժողովի անցկացման ձևաչափի, նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվեց համաժողովի այնպիսի ձևաչափի ընտրությունը, որը հնարավորություն կտա գործնական արդյունքներ արձանագրել, գործընկեր տարածաշրջանների միջև փոխշահավետ կապեր հաստատել: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |