ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրվել է «Սոցիալական առաջընթացի միջոցները և բիզնեսի կայուն զարգացումը» խորագրով գիտաժողովում 7 հունիսի 2013 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Մոսկվայում կազմակերպված «Սոցիալական առաջընթացի միջոցները և բիզնեսի կայուն զարգացումը» խորագրով գիտաժողովի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրվել է ՄՏՍ խմբում առաջին անգամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտի համապատասխանության ISO 26000 ուղենիշերի կիրառման և ընկերության անձնակազմի կողմից հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով առաջնորդվելու համար: Կոնֆերանսը կազմակերպել էր ռուսաստանյան «Վեդոմոստի» առաջատար գործարար պարբերականը: «Սոցիալական առաջընթացի միջոցները և բիզնեսի կայուն զարգացումը» գիտաժողովը համախմբել էր «ԱՖԿ Սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկությունների, այդ թվում` ՄՏՍ խմբի (որի մաս է կազմում նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը), ռուսաստանյան տնտեսության ամենատարբեր ոլորտների, ներառյալ՝ ՏՀՏ ներկայացուցիչների, ինչպես նաև կայուն զարգացման գծով փորձագետների: «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) պարգևատրվել է «Բիզնեսի և կորպորատիվ պատասխանատվության միջև կապի» ապահովման համար, ի նշան հեռահաղորդակցության և կայուն զարգացման ոլորտներում ընկերության առաջատար դիրքերի ճանաչման: ՄՏՍ-ի ԿՍՊ բոլոր նախագծերը սերտորեն կապված են խմբի գործարար ռազմավարության հետ և լիովին համահունչ են միմյանց: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես է եկել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված ելույթով, մասնավորապես անդրադարձել է ընկերության շրջանակում իրականացված ԿՍՊ այն ծրագրերին, որոնք համահունչ են ISO 26000 սկզբունքներին, ինչպես նաև դրանց շահառուների հարցին: Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, «ԻնտերՄեդիաՔոմ» գործակալությունը «ԱՖԿ Սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկություններում անցկացրել է իրականացված ԿՍՊ ծրագրերի հետազոտություն: Դրա հիմքում եղել է այն պնդումը, որ ԿՍՊ-ն ներքին միասնական տիրույթ է` սիներգիայի մեծ հնարավորություններով: Հետազոտությունն անցկացվել է առցանց ռեժիմով` ներառելով 17 կազմակերպություն, այդ թվում՝ «ԱՖԿ Սիստեմա»-ն: Հետազոտությանը մասնակցությունն իրականացվել է կամավոր սկզբունքներով: Ընկերություններն իրենք են որոշել սոցիալական ծրագրերի թիվը, և դրանց վերաբերյալ հետազոտության համար ներկայացման ենթակա տվյալները: Հետազոտության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի նկարագրությանը, ինչպես նաև ընկերությունների ներսում ԿՍՊ ֆունկցիոնալ իրագործմանը: Հատկանշական է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պարագայում իրականացվող ԿՍՊ ծրագրերի մեծամասնությունն արժեքների վրա հիմնված լինելուց բացի, հանրային շահերի առումով ունեցել են նաև ռազմավարական նշանակություն, քանի որ դրանք եղել են երկարաժամկետ, շարունակական ընդգծված նպատակային և չափելի թե՛ միջին, և թե՛ երկարաժամկետ կտրվածքներում: Ավելին`որոշ դեպքերում ընկերության շարժական ցանցը եղել է առանցքային ենթակառուցվածքային տարրերից, որի հիման վրա գործում է արդիականացված համակարգը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հասել է այնպիսի մակարդակի, որ այսօր սոցիալապես պատասխանատու աշխատանքը և մտածելակերպը դարձել են ընկերության գործունեության հիմքը: Շահառուների շահերը հաշվի առնելը, ինչպես նաև ընկերության որդեգրած բիզնես էթիկան և ջանքերը բիզնեսի բարգավաճմանն ու հասարակության բարեկեցությանն ուղղելը` համահունչ են այդ ծրագրերին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում և ԱՊՀ երկրներում գործող առաջին օպերատորն է, որը հաջողությամբ իրականացրել է ISO 26000 ուղենիշերը: ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները հաջողությամբ իրականացնելու վերաբերյալ հաստատման իր վկայագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացել է ընթացիկ տարվա հունվարի 31-ին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |