«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարին հետապնդում է չար ճակատագիրը

PanARMENIAN.Net - «Կովկաստրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետները շարունակում են վերանորոգման վերականգնողական աշխատանքները «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա: Վնասված գազատարի վերականգնումն ընթանում է շուրջօրյա: Ամբողջ գիշեր աշխատանքներ են տարվել հիմնական գազատարի տակ դրենաժային համակարգի տեղադրման ուղղությամբ, ապամոնտաժվել է վնասված էլիպսաձեւ խողովակի հատվածը, նախապատրաստվում էր երկրորդ «կոճի» մոնտաժը: Ներկայումս հեռացվում են քարերի գահավիժման հետեւանքները, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 7-ին աշխատանքների կատարման վայրում: Այսօր կշարունակվեն նաեւ գազամուղի եռակցման աշխատանքները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ հունվարի 24-ին գազատարի վերականգնման աշխատանքները ընդհատվել էին, քանի որ Վրաստանի կողմից սկսվել էր գազի կոնդենսատի արտահոսք, ինչը պայթյունի վտանգ էր առաջացնում եռակցման աշխատանքների ընթացքում: Հունվարի 26-ին «Մոզդոկ-Թբիլիսի» գազատարի վրա հայտնաբերվել էին նոր վնասվածքներ, որոնք պահանջեցին փոխարինել խողովակի եւս մեկ 9-մետրանով հատվածը: Ընդհանուր առմամբ, ըստ նախնական գնահատականների, գազամուղի պայթեցման վնասը կազմել է 30 մլն ռուբլի:



Հիշեցնենք, որ հունվարի լույս 22-ի գիշերը Հյուսիսային Օսեթիայում գազատարի պայթյուններ են տեղի ունեցել: Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի հիմնական եւ օժանդակ ճյուղերի վրա 20-րոպեանոց ընդմիջումներով գործել են 700-800 գրամ տրոտիլի հզորությանը համարժեք պայթուցիկ սարքեր: ՌԴ դատախազությունում կարծում են, որ դա դիվերսիա է: Վրաստանը ռուսասկան գազ է ստանում Ադրբեջանի տարածքով, ուր «Գազպրոմը» ավելացրել է առաքումների ծավալները, իսկ Հայաստանը օգտագործում է Աբովյանի ԳՍՊ-ի գազի պաշարները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---