Արամ Ավագյան. Չնայած մրացավարական սխալին, ես գոհ եմ իմ ելույթից ԵԱ-ում

Արամ Ավագյան. Չնայած մրացավարական սխալին, ես գոհ եմ իմ ելույթից ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում, որը տեղի ունեցավ Մինսկում, Հայաստանի հավաքականի կազմում միայն Արամ Ավագյանին (56 կգ) հաջողվեց մեդալ նվաճել: Բռնցքամարտիկն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը և դարձավ բրոնզե մեդալակիր:

Առաջնությունում Ավագյանը 3 մենամարտ անցկացրեց և երկուսում հաղթեց:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում բռնցքամարտիկն ասաց, որ բոլոր նրա մրցակիցները ուժեղ էին: «Առաջին մենամարտում ես վստահ հաղթանակ տարա անգլիացի Համալ Յաֆալի հանդեպ: Հետո դիմակայեցի ադրբեջանցի Սամիր Մամմադովին: Այդ մենամարտում ես մեդալների մասին չէի մտածում, ես չէի ների, եթե զիջեի նրան: Իմ մեջ խոսում էր հայրենասիրական ոգին»,-ասաց բռնցքամարտիկը:

Ըստ նրա, կիսաեզրափակչում ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ մենամարտում մրցավարը անարդար էր, և նրան զրկել են ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Ավագյանը նշեց, որ չնայած նրա հետ անարդար են վարվել, նա գոհ է իր ելույթից: «Ես ուրախ եմ, որ կարողացա արդարացնել մարզիչների հույսերը, և մեր հավաքականը մեկ մեդալ նվաճեց: Ես մի քիչ վշտացած էի տղաների համար, որ նրանք դուրս մնացին պայքարից, սակայն համառորեն շարժվում էի դեպի իմ նպատակը»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---