Երեւանը, Բաքուն եւ Թբիլիսին միաժամանակ կսկսեն ԵՄ-ի հետ գործողությունների ծրագրերի նախապատրաստման բանակցությունները

PanARMENIAN.Net - Երեք հարավկովկասյան երկրները միաժամանակ կսկսեն գործողությունների ծրագրերի նախապատրաստման բանակցությունները Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին հունվարի 27-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով, թեեւ գործողությունների ծրագրերը իրենց բնույթով տարբեր են լինելու, հույս կա, որ երեք երկրներն էլ կկարողանան ավարտել դրանց շուրջ տարվող խորհրդատվությունները եւ միաժամանակ ստորագրել համապատասխան համաձայնագրերը ԵՄ-ի հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Հ. Տալվիտիեն նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում: «ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ուղղորդել իր ռեսուրսները այդ ուղղությամբ: Պրահայի գործընթացը շարունակվում է ու որոշակի լավատեսությունը դեռեւս պահպանվում է, բայց չի կարելի չնշել մի շարք չլուծված խնդիրների առկայության մասին»,- նշել է նա: Հայ- թուրքական սահմանի բացման կապակցությամբ, Հեյկի Տալվիտիեն հայտարարել է, որ տվյալ հարցը գտնվում է միայն Թուրքիայի կառավարության իրավասությունների ներքո: «Ես հասկանում եմ, որ այս հարցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածության հետ: Սակայն կարող եմ նշել, որ ԵՄ-ն հետաքրքրված է տարածաշրջանային նախագծերի զարգացման եւ Հարավային Կովկասի երկրների եվրաինտեգրման հարցում»,- ասաց նա: Նա նշեց, որ իր այս այցը տարածաշրջան վերջինն է, եւ մյուս հատուկ ներկայացուցչի անունը պարզ կդառնա Բրյուսելում շարունակվող խորհրդատվությունների արդյունքում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---