Է.Մամեդյարով. Ֆրանսիան պետք է ակտիվորեն մասնակցի Հարավային Կովկասի գործընթացներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան պետք է առավել ակտիվ մասնակցի Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Ռոլան Բլատմանի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Է.Մամեդյարովը հատկապես կարեւորեց կայունության եւ անվտանգության վերականգնումը տարածաշրջանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «միջազգային նորմերի եւ Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրության սկզբունքների շրջանակներում»: Իր հերթին դեսպանը, շնորհակալություն հայտնելով ադրբեջանական ղեկավարությանը դիվանագիտական գործունեության ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար, հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր խաղաղ լուծումը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---