Իսլամ ընդունած բրիտանացիները դատապարտվել են ազատազրկման ահաբեկչական ծրագրերի համար

Իսլամ ընդունած բրիտանացիները դատապարտվել են ազատազրկման ահաբեկչական ծրագրերի համար

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վեց քաղաքացիներ են դատապարտվել 20 տարվա ազատազրման՝ նրանք հարձակում էին ծրագրում աջ ծայրահեղականների ցույցի վրա մոտ մեկ տարի առաջ: Երիտասարդներն իրենց մեղավոր են ճանաչել: Նրանց մտադրությունը ձախողվել է զուտ պատահաբար՝ չկայացած ահաբեկիչները հանրահավաքի վայր են եկել, երբ այն արդեն ավարտվել էր՝ անցնելով սեղմ տարբերակով: Դավադիրներից երկուսին ձերբակալեց ՃՈ, քանի որ ավտոմեքենան ապահովագրություն չուներ: Միայն երկու օր անց ոստիկանությունը մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերեց ինքնաշեն ռումբեր ու այլ զենք, հայտնում է 9tv.co.il-ը: Չորս մեղադրյալները դավանափոխ եղած անգլիացիներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---