ՀՀ ԿԲ. Տնտեսական աճը Հայաստանում 1 տոկոսով ցածր կլինի պետբյուջեով նախատեսվածից

ՀՀ ԿԲ. Տնտեսական աճը Հայաստանում 1 տոկոսով ցածր կլինի պետբյուջեով նախատեսվածից

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների, տնտեսական աճը Հայաստանում 1 տոկոսով ցածր կլինի պետբյուջեով նախատեսվածից: Այդ մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Սակայն, ըստ նրա, եթե կառավարությանը հաջողվի արդյունավետ իրականացնել արտահանման խթանմանը միտված ծրագիրը, կարելի է ավելի մեծ ցուցանիշ ակնկալել:

2013թ. բյուջեով տնտեսական աճը Հայաստանում նախատեսված է 6,2 տոկոսի չափով, իսկ գնաճը՝ 4±1,5%:

Ելույթ ունենալով նոր կառավարության նիստում՝ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանը ապահովել 7 տոկոս տնտեսական աճ՝ ապահովելով նաև որակական փոփոխություններ:

Ինչպես նշել է փորձագետը, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը տեսանելի կդառնա 2013թ. ավարտին, 2014-ի առաջին եռամսյակում, երբ կբարձրանան բնակչության ծախսերը: Ըստ նրա, այդ շրջանում հանրապետությունում կգրանցվի տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը՝ 4 տոկոսի սահմանում, որից հետո կսկսվի նրա հետևողական աճը:

Ըստ ՀՀ ԿԲ զեկույցի, 2013թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը կանխատեսվում է 7,4-7,7 տոկոսի սահմաններում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---