Կենտրոնական բանկը տարեկան կտրվածքով 8 տոկոս գնաճ է ակնկալում

Կենտրոնական բանկը տարեկան կտրվածքով 8 տոկոս գնաճ է ակնկալում

PanARMENIAN.Net - Օբյեկտիվ պատճառները՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճը, ինչպես նաև մայիսյան կարկտահարությունները պատճառ հանդիսացան, որպեսզի ՀՀ Կենտրոնական բանկը վերանայի գնաճի վերաբերյալ իր կանխատեսումները: Այդ մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: «Եթե չլիներ «առաջարկի շոկ», ապա 2013թ. գնաճը կլիներ 4 տոկոսի սահմանում, սակայն, քանի որ մենք բախվեցինք այս երևույթի հետ, ապա գնաճի ցուցանիշը կփոխվի»,-ասել է նա:

Արթուր Ստեփանյանը նշեց, որ սակագների բարձրացումը, ինչպես նաև մայիսյան կարկտահարության հետևանքները գյուղատնտեսության համար, գնաճ առաջացրեցին անկախ դրամավարկային կամ հարկաբյուջետային քաղաքականությունից:

Մասնագետը նաև պարզաբանեց, որ սպառողական զամբյուղում գազի և էլեկտրաէներգիայի բաժինը կկազմի 10 տոկոս, ինչը չի կարող չանդրադառնալ գնաճի վրա:

Բացի այդ, գնաճի վրա կազդի ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի բարձրացումը գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման ֆոնի վրա: Միաժամանակ նա նշել է, որ այն շուկաներում, որտեղ մրցակցությունը բարձր է, գների բարձրացումը զգալի չի լինի: Այն շուկաներում, որտեղ կան մենաշնորհատերեր ու խաղացողներ, որոնք իշխող դիրք են գրավում, կարևոր է նաև հակամենաշնորհային մարմնի գործառույթը, որը չպետք է թույլ տա գների զգալի բարձրացում:

Արթուր Ստեփանյանը հավելել է, որ տարվա ընթացքւմ ՀՀ ԿԲ-ն ակնկալում է 8 տոկոս գնաճ, որից հետո այն կսկսի նվազել: «Գնաճը թիրախային միջակայք կվերադառնա արդեն 2014թ. երկրորդ կեսին»,-ասել է նա:

Տնտեսական աճը Հայաստանում 2013թ. բյուջեով նախատեսված է 6,2 տոկոսի չափով, իսկ գնաճը՝ 4±1,5%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---