ԲՀԿ-ն 2012-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը գնահատում է անբավարար

ԲՀԿ-ն 2012-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը գնահատում է անբավարար

PanARMENIAN.Net - Կառավարությունն այդպես էլ չի կարողանում հիմնավորել, թե ինչպես է լինում, որ Հայաստանի տնտեսությունն աճում է, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է: Այսօր խորհրդարանում 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նա ընդգծեց, որ աղքատության ցուցանիշը 36 տոկոս է, մինչդեռ կառավարությունը խոստացել էր այն հասցնել 25 տոկոսի։

«Կառավարությունը խոստացել էր Հայաստանը դարձնել բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանային գերազանցության կենտրոն, բայց դա հայկական աշխարհի՝ այդպես էլ իրականություն չդարձած մի մասն է: Այս ամենից հետո դեռ հայտարարում են, որ մեզ մտածողության փոփոխություն է պետք, ինչպես ժամանակին ասում էին՝ չխոսենք ճգնաժամի մասին, որպեսզի այն Հայաստանը շրջանցի»,- ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանն այս ամենը լուրջ չի համարում, քանի որ երկիրը կանգնած է խորացող մարտահրավերների առաջ և այդ մասին լռելը հավասարազոր է դրանց խորացմանը: Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ եթե կառավարությունը լավ գործ անի, ապա ԲՀԿ-ն պատրաստ է սատարելու, բայց այսօր կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի նպաստում խնդիրների լուծմանն, ինչ համար էլ, նրա խոսքով, ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել քաղաքական կոալիցիային։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, և ԲՀԿ-ն ներկայացվող ծրագրի հաշվետվությունը գնահատում է անբավարար»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---