«Արմավիայի»՝ օդի տուրքի գծով պարտավորությունները ՀՀ նկատմամբ կազմում են 5մլրդ 400 մլն դրամ

«Արմավիայի»՝ օդի տուրքի գծով պարտավորությունները ՀՀ նկատմամբ կազմում են 5մլրդ 400 մլն դրամ

PanARMENIAN.Net - 2009 թվականից «Արմավիա» ավիաընկերությունը գանձել է 9 մլրդ 561մլն դրամ ավիատոմսերի արժեքի մեջ ներառված օդի տուրք: Ընկերության՝ օդի տուրքի գծով պարտավորությունեը ՀՀ նկատմամբ կազմում են 5մլրդ 400 մլն դրամ: Այս գումարը պետբյուջե չի մուտքագրվել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

ՕԵԿ խմբակցությունը ՀՀ կառավարություն գրավոր հարցապնդում էր ուղղարկել, որը վերաբերում էր Արմավիա ավիաընկերությանը և 2009 թվականից ավիատոմսերի արժեքի մեջ ներառված 10.000 դրամ օդի տուրքին: «Մեզ հետաքրքրում էր, թե որպես օդի տուրք գանձված գումարները ինչ չափով են մուտքագրվել պետական բյուջե»,- խորհրդարանում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ կառավարությունը պատասխան է ուղարկել, որում նշված է, որ որպես օդի տուրք թռիչքներ իրականացնող բոլոր ավիաընկերություններից միասին գանձվել և պետբյուջե է մուտքագրվել 24 մլրդ 336 մլն դրամ:

Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կառավարության ներկայացրած պատասխանի մեջ նշված է միայն, թե որքան գումար է գանձել ավիաընկերությունը և չի նշված թե որքան է մուտքագրվել պետբյուջե, կամ առհասարակ մուտքագրվել է, թե՝ ոչ:

«Պատասխանում ասվում է, որ ընկերությունը դեռևս սնանկ չի ճանաչվել և լուծարման գործընթացում չի գտնվում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Նա ևս մեկ անգամ հարց ուղղեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին և խնդրեց ներկայացնել, թե տուժեր տուգանքներ կիրառվե՞լ են, եթե այո՝ ի՞նչ չափով և ի՞նչ ժամանակահատվածում: « Այդ տուրքը ընդգրկվել է տոմսի արժեքի մեջ և տրամաբանության չի ենթարկվում, եթե ժամանակին չի կատարվել բյուջե մուտքագրումը»,- ասաց պատգամավորը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց որ պետությունը դատական հայցով դիմել է դատարան ՝ այդ գումարը գանձնելու համար:

Հովհաննես Մարգարյանն իր հերթին նկատեց, որ փաստորեն «Արմավիան» գանձել է այդ գումարները, բայց պետբյուջե չի մուտքագրվել. «Մեկ տարուց ավելի է փաստորեն վճարում չի եղել: Բավականին լուրջ թվեր են կազմելու, հուսում եմ, որ և կառավարությունը, և ԱԺ-ն շահագրգռված կլինեն, որ այդ տուգանքները գանձվեն»: Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթերը և հայտարարել , որ սկսում է սնանկության գործընթաց:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---