ՄՃԽ-ն վերլուծում է այն աշխատանքը, որը կարող է անել ԵՄ-ն Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման համար

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբն այս պահին վերլուծության է ենթարկում այն աշխատանքը, որը կարող է անել Եվրամիությունը Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման համար: Այդ մասին հայտարարել է ՄՃԽ-ի Կովկասի երկրների գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Եվրամիությունը մեզ դրամաշնորհ է տրամադրել այդ նախագիծն իրականացնելու համար: Այդ առնչությամբ ես ծրագրում եմ հանդես գալ Եվրախորհրդարանում, որտեղ ես հաշվետու կլինեմ Հարավային Կովկասում Եվրամիության դերի եւ նրա կատարած աշխատանքի մասին: Մեր հաշվետվությունը պատրաստ կլինի մարտի կեսին, այն առաջին անգամ կներկայացվի Բրյուսելում, իսկ այնուհետեւ ապրիլի սկզբին Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում: Այնտեղ շատ խորհուրդներ կլինեն: Մենք կաշխատենք հանձնարարական պատրաստել այն մասին, թե ինչ ներդրում կարող է անել ԵՄ-ն այդ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցում»,-նշել է նա: «Մենք ընդլայնված վերլուծություն կանենք Եվրամիության նոր Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ԵՄ-ի հետ համատեղ գործողությունների շրջանակում մենք կորոշենք Ադրբեջանի գերակայությունները: Մենք գտնում ենք, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը կծառայի տարածաշրջանում ԵՄ դերակատարության առավել ամրապնդմանն ու ուժեղացմանը: Տարածաշրջանի երկրներն այդ քաղաքականության արդյունքում հնարավորություն կստանան ուսումնասիրել այն դերը, որ ԵՄ-ն ցանկանում է խաղալ տարածաշրջանում:



Իր վերաբերմունքը հայտնելով վերջերս հայտնված այն կարծիքների վերաբերյալ, թե շանս կա ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, Ս.Ֆրեյզերը նշել է, որ ՄՃԽ-ն համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը եւ հավելել է, որ այս փուլում շատ լավ հնարավորություն է հայտնվել խաղաղության հասնելու համար եւ հարկավոր է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: «Երկու երկրների ղեկավարները չպետք է այդ շանսը բաց թողնեն խաղաղության հասնելու համար: Մենք գտնում ենք, որ 2006 թվականը շատ կարեւոր է հակամարտությունը կարգավորելու համար: Եթե ստեղծված հնարավորությունը ճիշտ չօգտագործվի, ապա հաջորդ 2007-2008 թթ. դա ավելի դժվար կլինի, քանի որ այդ երկու երկրներում էլ կանցնեն նախագահական ընտրություններ: Այս տարվանից սկսած Ադրբեջանը կսկսի ավելի մեծ եկամուտներ ստանալ նավթի արտահանումից: Եվ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն հայտարարել է, որ եթե հակամարտությունը չլուծվի խաղաղ ճանապարհով, ապա նավթային եկամուտների մեծ մասը կուղղվի ռազմական ծախսերի: Իհարկե, եթե դա տեղի ունենա, դա մտահոգություն կառաջացնի: Բացի այդ, ավելի լավ կլինի, եթե նավթից ստացված եկամուտներն ուղղվեն ենթակառուցվածքների բարելավմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»: Ըստ Ս.Ֆրեյզերի, «Ադրբեջանը ավելի կհարստանա նավթի եկամուտներից եւ կկարողանա ավելացնել ճնշումը Հայաստանի հանդեպ», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---