Ադրբեջանցիները չեն ցանկանում խաղալ հայերի հետ իրենց դաշտում

PanARMENIAN.Net - «Եվրո-2008 ընտրական խաղերի շրջանակում Հայաստանի հավաքականի Բաքու ժամանելու տարբերակն անլուրջ է»,-հայտարարել է Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը` պատասխանելով իր հայ գործընկեր Արմեն Մինասյանի այն հայտարարությանը, թե հայկական հավաքականը պատրաստ է ժամանել Ադրբեջան: Ֆ.Ասադովն ընդգծել է, որ ընկերակցության գործադիր կոմիտեն արդեն որոշում է կայացրել, ըստ որի աննպատակահարմար է գտնում հանդիպումներ անցկացնելը չեզոք գոտում: «Այդ հարցում մնում է միայն փոխզիջման հասնել հայկական կողմի հետ: Սակայն դեռեւս չի հաջողվել կապ հաստատել Ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ»,-նկատել է Ֆ.Ասադովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:



Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Ադրբեջան եւ խաղն այնտեղ անցկացնել: ԵԱ-2008 վիճակահանությունից անմիջապես հետո ՀՖՖ ղեկավարությունը հավաստիացրեց իր ադրբեջանցի գործընկերներին, որ հայկական կողմը պատրաստ է ապահովել անվտանգության բարձր մակարդակը, ինչպես հարկն է ընդունել հյուրերին եւ կազմակերպել մենամարտը ՈՒԵՖԱ-ի բոլոր նորմերի համաձայն,-ասել է Մինասյանը:-Ադրբեջանի կողմից նույնանման երաշխիքների առկայության դեպքում Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Բաքու եւ խաղալ այնտեղ»: Մինասյանը նշել է նաեւ, որ այժմ ՀՖՖ-ն չի քննարկում չեզոք դաշտում խաղն անցկավնելու հարցը, քանի որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը: «Եթե կոնկրետ պաշտոնական առաջրակներ լինեն, ապա ՀՖՖ-ն անպայման կքննարկի դրանք»,-ավելացրել է Մինասյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---