Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն![]() 13 հունիսի 2013 - 19:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը քննարկել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերին: Դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը և Սամվել Ֆարմանյանը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։ Կառավարությունը հավանություն է տվել «Փոստային կապի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է փոստային կապի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական երկրներում գործող օրենքներին, ինչպես նաև բացառել օրենքում առկա ոչ հստակ ձևակերպումները։ Նիստում հավանության է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել մի շարք միջոցառումների իրականացման ժամկետները։ Օրենսդրական փաթեթների այդ նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |