ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - Այսօր Բաքվից Երեւան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համանախագահների այցը նպատակ ունի փետրվարի 10-ին Փարիզում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ճշտել բանակցային մի շարք հարցեր: Ժամանումից անմիջապես հետո համանախագահները հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Քննարկվեցին բանակցային ներկա վիճակը, մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ քննարկեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---