ՄՃԽ. Երեւանն ու Բաքուն ջանում են ժամանակ շահել ղարաբաղյան հակամարտության հարցում

PanARMENIAN.Net - «Ինձ թվում է, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը ջանում է ժամանակ շահել ղարաբաղյան հակամարտության հարցում: Հայերը համարում են, որ որքան շատ ժամանակ անցնի, որքան երկար իրադրությունը նույն վիճակում մնա, այնքան շատ հույս կլինի, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը դե-ֆակտո կարգավիճակից կվերածվի դե-յուռեի: Իսկ Ադրբեջանը համարում է, որ տնտեսական իրավիճակը երկրում յուրաքանչյուր տարի բարելավվում է նավթի բարձր սակագներից ստացվող եկամուտների հաշվին»,-հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ասել է Լեռնային Ղարաբաղին «Ադրբեջանի կազմում ինքնավրության ամենաբարձր կարգավիճակ տրամադրելու իր պատրաստակամության մասին, սակայն հստակ բացատրել, թե կոնկրետ ինչ է պետք հասկանալ «ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ» տերմինի տակ, չի կարող բացատրել»: Նա անդրադարձել է նաեւ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին: Նրա խոսքերով, ՄՃԽ-ն պնդում է, որ խաղաղապահ ուժերը ղարաբաղյան հակամարտության գոտում չպետք է լինեն ԱՄՆ-ից, Ռուսաստանից կամ Թուրքիայից: «Մենք գտնում ենք, որ խաղաղապահ ուժերը պետք է պատկանեն եվրոպական հանրությանը»,-հայտարարել է Ս.Ֆրեյզերը: ՄՃԽ ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակ չճանաչված տարածքային միավորն է, որին ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում: Ըստ Ս.Ֆրեյզերի, 1998-2004 թվականներին ԱՄՆ օգնության չափն այդ «հանրապետությանը» կազմել է 17 մլն դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---