Քաղաքագետ. ԼՂ հարցի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո

Քաղաքագետ. ԼՂ հարցի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով ամենայն հավանականությամբ կվերսկսվեն, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` դա տեղի կունենա Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, երբ Իլհամ Ալիևը կվերահաստատվի իր պաշտոնում, երդմանակալության արարողությունն էլ կկայանա: «Եթե բանակցությունները չվերսկսվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստը կկորչի: Հասականալի է, որ իրենց առաքելությունն այլ է` թույլ չտալ պատերազմ, սակայն նրանք չեն կարող ասել` մեր գործը դրանում է կայանում: Նրանք պետք է բանակցությունների և հարցի շուրջ քննարկումների ընթացք ցույց տան: Իսկ եթե չկան հանդիմումներ նույնիսկ նախարարների մակարդակով, ապա ՄԽ իմաստը կորչում է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա նկատեց, որ եթե ՄԽ իմաստը կորչի, ապա իրենց «պրիստիժն» են կորցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական երեք անդամները`ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամեն բան կանեն, որ բանակցությունները վերսկսվեն»,- ասաց քաղաքագետը:

Հարցին` հնարավո՞ր է, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը կտրուկ շարժումներ անի, Լևոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Հիմա դա Ադրբեջանին ձեռնտու չէ: Ընտրությունների ժամանակ որքան աշխարհի ուշադրությունը քիչ բևեռված լինի դեպի Ադրբեջանը, այնքան այդ երկրի համար լավ: Ես կարծում եմ, որ ընտրությունների ժամանակաշրջանը բավական հանգիստ կլինի»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---