Ր. Հովհաննիսյանն ամռան ընթացքում կայցելի մարզեր. Պետք է ի կատար ածենք ապրիլի 9-ին տված երդումը

Ր. Հովհաննիսյանն ամռան ընթացքում կայցելի մարզեր. Պետք է ի կատար ածենք ապրիլի 9-ին տված երդումը

PanARMENIAN.Net - Հասարակությունը պետք է որոշի` ուզո՞ւմ է Նոր Հայաստան կառուցել, թե՝ ոչ: Այսօր իր համակիրների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ովքեր հայտարարում են, որ չհաջողվեց ստեղծել Նոր Հայաստան, այնքան էլ հստակ չեն պատկերացնում նոր երկրի կառուցման գործընթացը: Որևէ մեկը նրանց ասե՞լ է, որ մեկ ժամում հնարավոր է փոխել իշխանություններին, մեկ ժամով գալ Ազատության հրապարակ, երգեր երգել և գնալ տուն, նստել համակարգիչների առաջ և համարել, որ իշխանափոխությունն իրականացել է: Պայքարը պետք է շարունակական լինի»,-ասաց նա:

Իսկ նրանում, որ պայքարը չի մարելու, Րաֆֆի Հովհաննսիյանը համոզված է. «Այն լինելու է շարունակական և սխալ են նրանք, ովքեր մեղադրում են, թե նա չգնացի վճռական քայլերի»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտնեց, որ առաջիկա օրերին իրենք վերսկսում է այցելությունները մարզեր, և առաջինը կլինի Սյունիքի մարզը: Հունիսի 16-ին նա մեկնելու է Սյունիք, ամսվա վերջին` Լոռի, Շիրակ, Տավուշ: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ամառվա ընթացքում բոլոր մարզեր այցեր կլինեն, և դրանք աշխատանքային բնույթ կկրեն:

Նա տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է «Նոր Հայաստան» նախաձեռնության համաժողով. «Մենք պետք է ի կատար ածենք երդումը, որ տվել ենք ապրիլի 9-ին, մեզ պետք է ոչ թե պատրվակ, այլ՝ գործ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---