Հոլանդական NL-TV Channel-3-ը կհեռարձակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հեռուստածրագիր

PanARMENIAN.Net - Հոլանդական NL-TV Channel-3 հեռուստաալիքը փետրվարի 12-ին կհեռարձակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հեռուստածրագիր: Հաղորդման ընթացքում կցուցադրվեն Ցեղասպանությունից փրկվածների լուսանկարներ եւ վկայություններ, փաստագրական այլ նյութեր, հայտնում են Հաագայի «Աբովյան» մշակութային միությունից:Հաղորդումից երկու օր անց` փետրվարի 14-ին, Ամստերդամի «Դե Ռոդ Հոեդ» կենտրոնում կկազմակերպվի Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված երեկո, որի ընթացքում նախատեսված է Թ. Զվաանի դասախոսությունը, հարցազրույցներ Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգների, թուրք եւ հոլանդացի հետազոտողների հետ, հայտնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---