Բ.Առինջ. Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին կնպաստի Անկարայի, Բաքվի եւ Թբիլիսիի մերձեցմանը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության հիմնական նպատակն է, եւ այդ համատեքստում առանձնակի դեր է կատարում էներգետիկ նախագծերի իրականացումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առինջը: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագիծը, որը կիրականացվի մոտակա ամիսներին, ռազմավարական նշանակություն ունի: Դրանից հետո մենք կմիավորենք ուժերը Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազամուղի նախագծի շրջանակներում»,-ասել է Բ.Առինջը, նշելով, որ ԲԹԷ նախագծի նշանակությունը «կարեւորվում է դեպի Եվրոպա «երկնագույն վառելիքի» արտահանման հետ կապված վերջին իրադարձությունների համատեքստում»: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երակթուղու նախագծին, թուրքական խորհրդարանի խոսնակը նշեց, որ պաշտոնական Անկարան կարեւորում է այդ ճանապարհի շահագործումը: «Այդ ճանապարհը ոչ միայն առավել կմերձեցնի Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին, այլ նաեւ անգնահատելի ներդրում կունենա Եվրոպայից Միջին Ասիա տրանսպորտային փոխադրումների ավելացման գործում»,-ասել է Բ.Առինջը` նկատելով, որ «հուսով է, թե այդ նախագիծը կդրդի տարածաշրջանի մյուս երկրներին համագործակցության քայլեր կատարել, որոնք նրանցից ակնկալվում են»,-հաղորդում է «Թրենդը»:



Նշենք, որ Հայաստանը դեմ է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցմանը, համարելով այդ նախագիծը տնտեսապես աննպատակահարմար, քանի որ այդ երկաթուղային ճյուղի շինարարությունը իրականացվում է ի հակակշիռ արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---