Էրդողանը կարծում է, որ Թուրքիայում ու Բրազիլիայում բողոքի ակցիաները «թշնամի պետություններն» են հրահրում

Էրդողանը կարծում է, որ Թուրքիայում ու Բրազիլիայում  բողոքի ակցիաները «թշնամի պետություններն» են հրահրում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հակակառավարական ցույցեր անող թուրքերին մեղադրել է երկրում վիճակը ապակայունացնելու մեջ և ենթադրել է, որ Թուրքիայում շաբաթներ շարունակվող բողոքի ակցիաները պատճառ են դարձել նաև Բրազիլիայում սկիզբ առած դժգոհության ալիքին:

Էրդողանը նաև կարծում է, որ Թուրքիայում ու Բրազիլիայում բողոքի ակցիաները, այսպես կոչված, «թշնամի պետությունների» ձեռքի գործն են:

Այս մասին թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Սամսուն քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---