ՀՀ ԱԺ փոխխոսնակ. Մենք չպետք է արձագանքենք Ռաֆայել Հուսեյնովի յուրաքանչյուր հայտարարությանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Սթրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն իր նիստում մշտական ներկայացուցիչների մակարդակով քննարկել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի «Եվրոպայի Խորհրդին Հայաստանի (օկուպանտի) անդամակցության անթույլատրելիությունը, որը հանդիսանում է ԵԽ-ին անդամակցության հիմնարար սկզբունքների եւ գլխավոր չափանիշների խախտում» խորագրով գրավոր հարցապնդումը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ըստ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի, Ռաֆայել Հուսեյնովն ուղղակի «հիվանդ մարդ է»: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Թորոսյանն ասել է, որ ԵԽՆԿ-ն պարտավոր է դիտարկել իրեն ուղղված յուրաքանչյուր նամակ եւ տալ գրավոր կամ բանավոր պատասխան` կախված հարցապնդումից: «Հուսեյնովը մշտապես գրում է ԵԽ տարբեր կոմիտեներ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է արձագանքենք նրա յուրաքանչյուր հայտարարությանը: Ինչպես եւ Նախարարների կոմիտեն այս դեպքում` նրանք կամ ինչ-որ բան պատասխանում են, կամ ուղղում են հարցապնդումը համապատասխան հանձնաժով»,-ասել է Տ.Թորոսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---