ՌԴ ԱԱԽ քարտուղարն անդրադարձավ Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու հարցին

ՌԴ ԱԱԽ քարտուղարն անդրադարձավ Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու հարցին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը զենք վաճառելիս պահպանում է բոլոր միջազգային պարտավորություններն ու պահանջները: Այսօր Երևանում նման հայտարարություն արեց ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը` անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու մասին տեղեկություններին:

Նիկոլայ Պատրուշևն ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայստանի միջև ռազմավարական հարաբերություններ են և հայտնեց, որ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում եղել է 102-րդ ռուսական ռազմաբազայում և համոզվել, որ զինվորականներն ու սահմանապահները վստահելիորեն կապահովեն Հայաստանի անվտանգությունը: «Դուք այս ուղղությամբ ոչ մի անհանգստություն չպետք է ունենաք: Անվտանգության ապահովման համար այստեղ կան բավարար միջոցներ և ուժեր: Մենք միասին դա ստուգեցինք»,- ասաց ՌԴ ԱԱԽ քարտուղարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---