ԱՀ ԱԳՆ ղեկավար. «Տարածքային ամբողջականության հարցում Բաքուն զիջումների չի գնա»

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները Ռամբույեում` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «տարածքային ամբողջականության հարցում Ադրբեջանը որեւէ զիջումների չի գնալու»: Նրա խոսքերով, «նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ ադրբեջանցի փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»: Է.Մամեդյարովը հայտնել է նաեւ, որ Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը համաձայնության են եկել քննարկվող 9-ը հարցերից 7-ի շուրջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---