Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստան-Իրան համագործակցության կարեւորությունը պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ - լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ - լիազոր դեսպան Ալիռեզա Հադիղիանը:Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը բարձրաստիճան հյուրին -, ի դեմս նրա, Իրանի ժողովրդին շնորհավորեց իսլամական հեղափոխության 27-րդ տարեդարձի կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ Իրանի արտգործնախարարի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջ- հաջողությամբ զարգացող համագործակցությանը:Մանուչեհր Մոթթաքին, իր հերթին, Սերժ Սարգսյանին փոխանցեց ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի - պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մուսթաֆա Մոհամմադ Նեջարի ողջույնները` կար-որելով պաշտպանության - անվտանգության բնագավառներում երկկողմ համագործակցությունը: Նա հավաստիացրեց, որ Իրանի իշխանությունները վճռական են էլ ավելի զարգացնելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները` ընդգծելով, որ դրանք ամրագրված են դարավոր պատմությամբ:Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին` կողմերն արձանագրեցին երկու երկրների կողմից տարածաշրջանային կայունությանը միտված քաղաքականության փաստը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---