Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովը![]() 27 հունիսի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - 2013թ. նոյեմբերի 5-7-ը Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովը «Դեպի ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներ» խորագրով: Կրասնոդարի երկրամասը համաժողովում կներկայացնեն ճյուղային նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ, ընկերությունների ու հայ համայնքի ներկայացուցիչները: Համաժողովի մասնակիցները կքննարկեն միջտարածաշրջանային կապերի զարգացման հարցերի լայն շրջանակ: Միջոցառումը կանցնի ՌԴ և ՀՀ նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Ըստ կազմակերպիչների, համաժողովին կմասնակցեն շուրջ 500 ներկայացուցիչներ երկու երկրներից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |