Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովը

Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովը

PanARMENIAN.Net - 2013թ. նոյեմբերի 5-7-ը Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովը «Դեպի ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներ» խորագրով:

Կրասնոդարի երկրամասը համաժողովում կներկայացնեն ճյուղային նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ, ընկերությունների ու հայ համայնքի ներկայացուցիչները: Համաժողովի մասնակիցները կքննարկեն միջտարածաշրջանային կապերի զարգացման հարցերի լայն շրջանակ:

Միջոցառումը կանցնի ՌԴ և ՀՀ նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Ըստ կազմակերպիչների, համաժողովին կմասնակցեն շուրջ 500 ներկայացուցիչներ երկու երկրներից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---