Ն.Բորդյուժա. ՀՀ բարձր մակարդակի պաշտպանվածությունը թույլ է տալիս վստահ նայել վաղվա օրվան

Ն.Բորդյուժա. ՀՀ բարձր մակարդակի պաշտպանվածությունը թույլ է տալիս վստահ նայել վաղվա օրվան

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերն ունեն բավարար մարտական պատրաստվածություն և բավարար ռազմական տեխնիկա հակառակորդի ցանկացած ոտնձգությանը հակադարձելու համար: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի Զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով, որոնք որակական հատկանիշներվ գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին: «Իհարկե, հակառակորդի սպառազինության ամեն մի նոր մատակարարում իր մեջ պարունակում է մտահոգության էլեմենտներ, բայց խնդիրը մշտապես մեր ուշադրության կենտորոնում է: Հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, այդ թվում` զենքի, ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացները շարունակվում են անխափան, և մեր Զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով: Սա մենք շարունակելու ենք անել նաև հետագույում»,- շեշտեց ԱԱԽ քարտուղարը:

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլոյ Բորդյուժան հայտարարեց, որ այն քայլերը, որոնք այսօր ձեռնարկել է Հայաստանի Հանրապետությունը ազգային զինված ուժերի ու, առհասարակ, ազգային անվտանգության ապահովման համար, այն քայլերը, որոնք ձեռնարկում է ՀԱՊԿ-ն, ինչպես նաև ռուսկաան 102-րդ ռազմաբազայի առկայությունը, պետական սահմանների պահպանությունը, ռազմատեխնիկական ինտենսիվ համագործակցությունը, համատեղ փայլուն զորավարժությունները հաստատում են, որ այսօր ամբողջ ստեղծված համակարգը թույլ է տալիս խոսել ՀՀ պաշտպանվածության բարձր մակարդակի մասին: «Այս բազմաշերտ համակարգը թույլ է տալիս վստահությամբ նայել վաղվա օրվան ու զբաղվել երկրի սոցիալ-տնտեսական հարցերով»,- ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---