ԿՀՎ-ն սկսել է զինել սիրիացի ապստամբներին

ԿՀՎ-ն սկսել է զինել սիրիացի ապստամբներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ԿՀՎ-ն սկսել է զենք մատակարարել Հորդանան, որը վեց շաբաթվա ընթացքում կփոխանցվի սիրիացի ապստամբներին: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ ամերիկացի դիվանագետների վրա հղումով:

Ըստ հաղորդագրության, զենքի առաքումները ԱՄՆ-ից, ինչպես նաև Եվրոպայից ու արաբական երկրներից, որոնք սատարում են սիրիական ընդդիմությանը, կոչված են նրանց հակահարձակումը նախապատրաստել Ասադի ուժերի դեմ, որը սպասվում է օգոստոսին: Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահ Օբաման հավանություն է տվել զենքի առաքմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---