«ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենը մտադիր է որքան հնարավոր է շուտ IP-հեռուստատեսություն ներմուծել

«ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենը մտադիր է որքան հնարավոր է շուտ IP-հեռուստատեսություն ներմուծել

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) առջև խնդիր է դրված՝ ամենասեղմ ժամկետում IP-հեռուստատեսություն գործարկել: Այդ մասին հունիսի 27-ին Երևանում իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «Իմ առջև խնդիր է դրված. որքան հնարավոր է շուտ գործարկել այդ ծառայությունը, քանի որ մեր հաճախորդները նման ծառայության կարիք ունեն»,-ասել է նա:

Անդրեյ Պյատախինը պարզաբանել է, որ հարկավոր է համաձայնեցնել կանոնակարգող մարմինների հետ, կա նաև տեխնոլոգիական ասպեկտ, «որպեսզի հաճախորդները որակյալ ծառայություն ստանան»:

Ավելի վաղ, ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ ընկերությունը անց է ակցնում IP-հեռուստատեսության ծառայությունների թեստավորում: Այդպես, մասնավորապես, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ ներդրումների ծավալը նախագծում կազմում է մոտ 1 մլն դոլար, իսկ ծառայությունը կգործարկվի հենց որ նրա որակը համապատասխանի ընկերության ներկայացրած բարձր պահանջին: IPTV գործարկմանը խոչընդոտում են հին բաժանորդային գծերը, որի պատճառով կարող է հեռարձակման որակը վատանալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---