Օբամա. Ես մտադիր չեմ կործանիչներ օդ բարձրացնել 29-ամյա հաքերին բռնելու համար

Օբամա. Ես մտադիր չեմ կործանիչներ օդ բարձրացնել 29-ամյա հաքերին բռնելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է չկասեցնել այն ինքնաթիռների թռիչքը, որոնցով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է մեկնել Մոսկվայից: «Ես մտադիր չեմ կործանիչներ օդ բարձրացնել 29-ամյա հաքերին բռնելու համար»,-հայտարարել է նա: ԱՄՆ նախագահը հավելել է, որ հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ և Չինաստանի ղեկավարների հետ Սնոուդենի վերաբերյալ:

Սենեգալ այցի ժամանակ նա պարզաբանել է լրագրողներին, որ ԱՄՆ-ն մտահոգվում է գաղտնի փաստաթղթերից գաղտնի տեղեկությունների նոր արտահոսքի հավանականության համար, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---