ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել Ջոհար Ցարնաևին

ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել Ջոհար Ցարնաևին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել Ջոհար Ցարնաևին, որին կասկածում են պայթյունների կազմակերպման մեջ Բոստոնի մարաթոնի ժամանակ: Մեղադրական եզրակացությունը բաղկացած է 74 էջից և մեղադրանք է պարունակում չորս մարդու սպանության համար:

Մեղադրական փաստաթուղթը 30 կետ է պարունակում, որից 17-ը հղի է ցմահ բանտարկությամբ կամ մահապատժով: Մեղադրական ակտում ասվում է նաև, որ Ջոհար Ցարնաևը մեղսակից է նաև իր եղբոր՝ Թամերլան Ցարնաևի մահվանը, քանի որ վրաերթի է ենթարկել նրան ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

Ինքը Ջոհարը վիրավորվել էր ոստիկանության հետապնդման ժամանակ և գտնվում է բանտի հիվանդանոցում, հայտնում է ВВС-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---