Պակիստանում պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել

Պակիստանում պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Պակիստանի Կետտա քաղաքում առնվազն 28 մարդ է զոհվել մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով: Զոհվածների թվում են 9 կանայք, երեխա և 14-ամյա դեռահաս: Եվս 10 մարդ վիրավորվել է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ ոստիկանության վրա հղումով:

Պայթյունը տեղի է ուենեցել առավելապես շիա մահմեդականներով բնակեցված Պակիստանի շրջանում: Պատասխանատվությունը ստանձնել է երկրում արգելված իսլամիստական «Լաշկար է Ջանգվի» խմբավորումը:

Այսօր 16 մարդ է զոհվել, ևս 42 մարդ վիրավորել են Փեշավարում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Զոհվածենրի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---