Կարսում կառուցվում է «Քաղաքակրթություն» հուշակոթողը, որը Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ նախագիծն է

PanARMENIAN.Net - Կարսում կառուցում են «Քաղաքակրթություն» հուշակոթողը: 30 մետր բարձրությամբ այս հուշակոթողը կլինի արվեստի առաջին գործը, որ կստեղծեն Թուրքիայի քանդակագործնենը ադրբեջանցի եւ վրացի իրենց գործընկերների հետ համատեղ: Ըստ հուշակոթողի հեղինակ Մեհմետ Էրսոյի, Սուղափի բարձունքում կառուցվող այդ հսկայածավալ արվեստի գործի հովանավորներն են` Կարսի նահանգը, «Չեքյուլը», «Այթեմիզ» ընկերությունների խումբը եւ ճարտարապետների միավորումը: Հուշահամալիրի կանգնեցման համար հատկացվել է 120 հազար դոլար: Հուշահամալիրը կազմված կլինի լաց լինող աչքի եւ երկու մարդկային կերպարների հսկայական քանդակից, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---