Վրաստանը ցանկանում է սերտացնել գործակցությունը Հայաստանի ԱԻ նախարարության հետ

Վրաստանը ցանկանում է սերտացնել գործակցությունը Հայաստանի ԱԻ նախարարության հետ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլուն։ Վրաց նախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Տաբատաձեն, ազգային անվտանգության բյուրոյի տնօրեն Գեորգի Զեդելաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

ԱԻ նախարարի ուղեկցությամբ Իրակլի Ղարիբաշվիլին շրջել է նախարարության «Արտակարգ» քաղաքում, պոլիկլինիկայում, մարզադայլիճում, հանդիսությունների սրահում, ծանոթացել ճգնաժամային կառավարման կենտրոնի գործառույթներին ու տեխնիկական հագեցվածությանը և մասնակցել է ԱԻ նախարարության ղեկավար կազմի խորհրդակցությանը։ Վրացի գործընկերոջը ներկայացնելով նախարարության կառուցվածքը, առաքելությունն ու զարգացման հեռանկարները` ԱԻ նախարար Ա. Երիցյանն ասել է. «Չնայած արտակարգ իրավիճակների նախարարությունը մեր հանրապետության ամենաերիտասարդ կառույցներից է` արդեն հասցրել է կայանալ ու արժանանալ մեր համաքաղաքացիների ու օտարերկրյա գործընկերների վստահությանը։ Կարծում եմ, որ մենք պիտի ավելի սերտ աշխատենք միասին, քանի որ Վրաստանն ու Հայաստանը ոչ միայն հարևաններ են, այլև` բարեկամ երկրներ»։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ կառավարման դեպարտամենտի տնօրեն Զվիադ Կացաշվիլին նշել է, որ մինչ հիմա իրենց հրաշալի կապեր են ունեցել ՀՀ ԱԻ նախարարության հետ, սակայն ցանկանում են ավելի սերտացնել համագործակցությունը, որպեսզի կարողանան առավելագույնս արդյունավետ արձագանքել և օգնություն ցույց տալ հարևան երկրի տարածքում տեղի ունեցող պատահարների հետևանքով տուժած ՀՀ և Վրաստանի քաղաքացիներին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---