Նիգերիայի նորանշանակ դեսպանը ջանք չի խնայի երկու երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար

Նիգերիայի նորանշանակ դեսպանը ջանք չի խնայի երկու երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ ընդունել է Նիգերիայի նորանշանակ դեսպան Ալհաջի Տուկուր Մանիին (նստավայրը՝ Թեհրան):

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Սերգեյ Մանասարյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի հայ-նիգերիական հարաբերությունների զարգացմանը: ԱԳ փոխնախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկայի առաջատար պետությունների, այդ թվում Նիգերիայի հետ հարաբերությունների զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մանին նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև փոխգործակցությունն ամրապնդելու համար: Նա նաև ասել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ կան, որոնց շուրջ հնարավոր է արդյունավետ փոխգործակցություն հաստատել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական շփումների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման և մի շարք այլ ոլորտների հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---