Կոնֆեդերացիայի գավաթ-2017. Խաղերը կկայանան ոչ թե 6, այլ 4 քաղաքում

Կոնֆեդերացիայի գավաթ-2017. Խաղերը կկայանան ոչ թե 6, այլ 4 քաղաքում

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ իրենք համագործակցում են Ռուսաստանի հետ, որպեսզի վերջինս պատշաճ մակարդակով կազմակերպի 2018 թվականի աշխարհի առաջնությունը:

«Բրազիլիայում կայացած Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ հանդիպել ենք ռուսական պատվիրակության հետ: Մենք արդեն համաձայնության ենք եկել, որ 2017 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղերը կկայանան 4 քաղաքներում, այլ ոչ թե վեցում, ինչպես դա եղավ Բրազիլիայում»,- ասել է Վալկեն:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱԱ-2018-ի ժամանակ անվտանգությունը լավ կլինի կազմակերպված և չեն առաջանա այնպիսի խնդիրներ, ինչպիսիք եղան Բրազիլիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---