2014 թ. նոմինալ ՀՆԱ աճը ակնկալվում է 6,9 տոկոսի սահմաններում

2014 թ. նոմինալ ՀՆԱ աճը ակնկալվում է 6,9 տոկոսի սահմաններում

PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 4-ին հաստատել է Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ինչպես կառավարության նիստում հայտնել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ըստ ծրագրի, նոմինալ ՀՆԱ աճը ակնկալվում է 6,9 տոկոսի սահմաններում, իսկ 2015թ.՝ 10 տոկոսի սահմանում, իսկ 2016թ.՝ 11 տոկոս:

Ըստ նրա, այդ ֆոնի վրա Համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի եկամուտ¬ների հա¬¬րաբերության ցուցանիշը 2014-2016թթ կտատանվի 23.63-23.87%-ի սահման¬ներում: «Դա 113 մլրդ դրամով ավելի է 2013թ. ցուցանիշից, եկամուտների աճը հիմնականում կապահովվի հարկային մուտքերի հաշվին»,-ասել է նա: Նա հավելեց, որ ակնկալվում է, որ երկամուտները 2015թ. կաճեն 116 մլրդ դրամով, իսկ 2016 թվականին՝ նույն մակարդակի աճ է ակնկալվում:

Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2014 թվականին կկազմեն 1 տրլն 258 մլրդ դրամ, ինչը 105 մլրդ դրամով ավելի է 2013թ, ցուցանիշից, նմանատիպ պլանավորում է նախատեսվում նաև 2015-2016թթ. համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---