Կառավարությունը «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 3-րդ փուլի համար տրամադրել է 1 մլն դրամ

Կառավարությունը «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 3-րդ փուլի համար տրամադրել է 1 մլն դրամ

PanARMENIAN.Net - Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երրորդ փուլի իրականացման համար Հայաստանի կառավարությունը մարզպետարաններին լրացուցիչ հատկացրել է 1 մլն դրամ։

«Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է 2003 թվականից, որին մասնակցում են ինչպես Հայաստանի տարբեր մարզերի, այնպես էլ Արցախի ընտանիքները:

Այս տարի արդեն ամփոփվել են մրցույթի երևանյան փուլի արդյունքները, որին մասնակցել է 384 ընտանիք:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---