ՀՖՖ-ում չգրանցված «Ուրարտու» ակումբը բաց նամակ է հղել Սպորտի և երիտասարդության նախարարին

ՀՖՖ-ում չգրանցված «Ուրարտու» ակումբը բաց նամակ է հղել Սպորտի և երիտասարդության նախարարին

PanARMENIAN.Net - «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Ոսկանյանը, որի կողմից 2012-թ-ին ստեղծվել է ակումբը, բաց նամակ է հղել ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին:

Նամակում նշվում է, որ 2013թ հունվարի 17-ին, «Ուրարտուի» ղեկավարությունը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ` ակումբը գրանցել որպես ՀՖՖ ֆուտբոլային ակումբ և թույլ տալ մասնակցել Հայաստանի 2013-2014թթ գավաթի խաղարկությանը և առաջին խմբի առաջնությանը:

«Ուրարտուն» գրանցված չէ ՀՖՖ-ում և իրավունք չի ստանում մասնակցելու առաջնություններին: «Պատճառը՝ ըստ ՀՖՖ-ի, հունվարի 16-ին ՀՖՖ գործկոմի կայացրած որոշումն է, ըստ որի նորաբաց ակումբը պարտավոր է երեք հարյուր քսան միլիոն դրամի երաշխիք ներկայացնել ՀՖՖ-ին, որից 80.000.000 դրամը պետք է դեպոնացվի ՀՖՖ հաշվեհամարին, և վերադարձման ենթակա է միայն ակումբի 3 խաղաշրջաններում անընդմեջ մասնակցությունից հետո»,- ասվում է նամակում:

Ընդ որում, «Ուրարտու» ակումբի նամակներից միայն մեկն է արժանացել ՀՖՖ- ի պաշտոնական պատասխանին: «Համաձայնվեք, որ նորաստեղծ ակումբից շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարի երաշխքի պահանջելը խելամիտ որոշում չէ: Նույիսկ բարձրագույն խմբում հանդես եկող շատ ակումբներ, իրենց չեն կարող թույլ տալ նման ճոխություն: Փաստ է, որ «Ուրարտուն» հայկական սփյուռքի կողմից ծնված թիմ է, և այն աստիճանաբար կարող է միավորել հատկապես Ռուսաստանում բնակվող հայ մարզասերների ուժերը և ժամանակի ընթացքում գալ նոր մակարդակի»,- հավելել է Ոսկանյանը:

«Պարոն նախախար, խնդրում ենք, որ Դուք, որպես լեգենդար մարզիկ, որպես հայկական սպորտի ղեկավար, ևս ուշադրություն դարձնեք Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձևում առկա իրավիճակին»,- գրված է նամակում:

Մինչև 2013թ-ի հուլիսը «Ուրարտուն» 26 ստուգողական հանդիպում է անցկացրել տարբեր ներուժի տեր մրցակիցների հետ: Ակումբի ադմինիստրացիան բաղկացած է 16 աշխատակիցներից, ֆուտբոլիստների անձնակազմը՝ 28 հոգուց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---