Կառավարական զորքերը հակաահաբեկչական գործողություն են անցկացնում Հոմսում

Կառավարական զորքերը հակաահաբեկչական գործողություն են անցկացնում Հոմսում

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կառավարական զորքերը հակաահաբեկչական գործողություն են անցկացնում Հոմսում: Նրա նպատակն է վերականգնել անվտանգությունը, հնարավորութուն տալով բնակիչներին վերադառնալ իրենց տները: Սիրիայի կառավարությունը դիմել է Կարմիր խաչին՝ հումանիտար օգնություն խնդրելով բնակիչների համար, նշելով նաև, որ զինյալ ծայրահեղականները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան: Կառավարությունը խնդրել է օգնել նաև Միջազգային Կարմիր խաչին ահաբեկիչների զավթած քաղաքից տարհանել բնակիչներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---