Հայկական խաչքարերի ավերում. ադրբեջանցի պատմաբանները փորձում են փոխել պատմությունը21 փետրվարի 2006 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հին Ջուղայի(Նախիջեւան) հայկական գերեզմանատան ավերումը լրիվ հասկանալի է ադրբեջանցի պատմաբանների տեսանկյունից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավար Արտեմ Գրիգորյանը: Նրա խոսքերով, ներկայումս նրանք փորձում են փոխել պատմությունը եւ ապացուցել, որ մի քանի դարերի ընթացքում ադրբեջանցիների գրաված տարածքներում հայերը չեն բնակվել:Ինչպես նշել է Արտեմ Գրիգորյանը, նյութական մշակույթի հետեւողական ավերումը վկայում է միայն ադրբեջանական ժողովրդի քաղաքակրթվածության մակարդակի մասին: «Հայերը երբեք չեն ավերել Հայաստանի տարածքում ապրած եւ ապրող այլ ժողովուրդների հուշարձանները: Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական կապեր, ուստի մենք կարող ենք ներազդել նրանց վրա միայն միջազգային կազմակերպությունների միջոցով: Ներկայումս մենք ստեղծում ենք տեղեկատվական բանկ Հին Ջուղայի վերաբերյալ, որպեսզի ներկայացնենք Եվրախորհրդարան: Խաչքարերը, հասկանալի է, չես փրկի, սակայն հնարավոր է փրկել այն ինչ մնացել է` եկեղեցիները` Նախիջեւանի տարածքում հայերի նախաբնիկության փաստը հաստատող մյուս վկայությունները»,- ընդգծել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |