Հայաստանում գրանցված է ավելի քան 24 հազար պատմա-մշակութային հուշարձան

PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի տարածքում գոյություն ունի 24 143 պատմա-մշակութային հուշարձան, որոնք գրանցված եւ նկարագրված են, ուսումնասիրված են եւ պաշտպանվում են պետության կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդությոն հարցերով նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավար, ճարտարապետության պրոֆեսոր Արտեմ Գրիգորյանը: Նրա խոսքերով, ամեն տարի արդեն գրանցված հուշարձաններին գումարվում են նորերը:



«Մեր գործակալությունը աշխատանք է տանում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում, առավելապես Հայաստանին սահմանակից երկրներում գտնվող հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ: Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի վերջին վեհաժողովին, որը տեղի է ունեցել 2005թ. Պեկինում, Ախթամար կղզու վրա գտնվող հայկական եկեղեցու վերականգնման վերաբերյալ որոշում է ընդունվել: Օրենքների համաձայն, վերականգնման աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ հայ մասնագետներ եւ ճարտարապետներ: Սակայն քանի որ մենք չունենք Թուրքիայի հետ դիվանագիտեկան ոչ մի հարաբերություն, ապա հայկական կողմը աջակցության համար դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ, եւ, ինչպես գիտեք, մենք մի քանի անգամ եղել ենք Ախթամարում: Այժմ աշխատանքները կանգնեցվել են եւ պարզ չէ` երբ կվերսկսվեն»,- ասել է Գրիգորյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---