Ռ.Քոչարյանն ու Հ.Տալվիտիեն քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի եռամյա գործունեությունը, եւ նշել, որ նաեւ նրա ակտիվ մասնակցությամբ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ձեռք են բերել ավելի համակարգված բնույթ: Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ գործակցության օրակարգն առաջիկայում ավելի կընդլայնվի: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Ռամբույեում կայացած հանդիպումից հետո ստեղծված կացության, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության վերաբերյալ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---