Սյաոյու Ժաո. ԱԶԲ-ն շահագրգռված է խորացնելու հարաբերությունները ՀՀ հետ

Սյաոյու Ժաո. ԱԶԲ-ն շահագրգռված է խորացնելու հարաբերությունները ՀՀ հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին, փոխանցում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը կարևորել և բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ասիական տարածաշրջանում: Բանկի նախագահի տեղակալի կանոնավոր բնույթ կրող այցելությունները Հայաստան, Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում են ԱԶԲ-ի հետ մեր երկրի ընդլայնվող հարաբերությունների մասին: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սյաոյու Ժաոյի ներկայիս այցը, ինչպես և նախորդները, արդյունավետ կլինի և կխթանի բանկի հետ մեր երկրի արգասաբեր համագործակցության զարգացումը, որն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:

ՀՀ նախագահը և Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալը երկուստեք ընդգծել են բանկի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ներդրումային ծրագրերի կարևորությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհաշինության և հատկապես Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը:

Սյաոյու Ժաոն նշել է, որ ԱԶԲ-ն շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և շարունակելու ջանքերը ներդրումների ներգրավման և Հայաստանի տնտեսական կայուն աճին նպաստելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---