ՕԵԿ քաղաքական խորհուրդը դրական է գնահատել խմբակցության աշխատանքները

ՕԵԿ քաղաքական խորհուրդը դրական է գնահատել խմբակցության աշխատանքները

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղաքական խորհուրդը նախ քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Որոշվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատու նշանակել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:

Այնուհետև քննարկվել են Ազգային ժողովի աշնանային և գարնանային նստաշրջաններում «Օրինաց երկիր» խմբակցության գործունեության արդյունքներով պայմանավորված հարցեր: Արձանագրվել է, որ 2012թ. Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 20-ից ավելի օրենքի նախագծեր, որոնց մի մասը ընդունվել են, իսկ մյուսները քննարկումների փուլում են: Քաղաքական խորհուրդը դրական է գնահատել խմբակցության աշխատանքները:

Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունն Ավագ Հակոբյանի փոխարեն, ով ավելի վաղ ՕԵԿ քաղխորհրդի որոշումով հետ էր կանչվել Քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: Այս մասյին հայտնում է ՕԵԿ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---