Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի և կինոգործիչների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի և կինոգործիչների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Փառատոնի մասնակիցները Հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---