ՄԱԿ-ի գրասենյակում Անապատների և անապատացման դեմ պայքարի 10-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

ՄԱԿ-ի գրասենյակում Անապատների և անապատացման դեմ պայքարի 10-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին (2010 - 2020) նվիրված ցուցահանդես: Բացման հանդիսավոր արարողությանը հայ նկարիչ Պետո Պողոսյանի ավելի քան 25 արվեստի գործեր ներկայացվել են ՄԱԿ-ի աշխատակցիներին և արվեստասեր հանրությանը:

Ցուցահանդեսում, որը կրում է «Քաղաքային բազմազանություն» վերնագիրը, ցուցադրվել են Երևանը, Գյումրին և Փարիզը պատկերող ջրաներկ աշխատանքներ: Պետո Պողոսյանի արվեստը գրավել է երիտասարդության, արվեստագետների, միջազգային հանրության, քաղաքացիական ակտիվիստների, մամուլի և լայն հանրության ուշադրությունը: ’ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության հարցերով պատասխանատու Արմինե Հալաջյանը նշել է. «Հայ արվեստի և դրա հարուստ ավանդույթների միջոցով մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում առկա հարցերին: Անապատների և անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի տասնամյակին նվիրված այս ցուցահանդեսով մենք լրացնում ենք երկրի ջանքներն և հասարակության պահանջները՝ Հայաստանում հաջորդ սերունդների համար կառուցելու և պահպանելու բնապահպանական առումով կայուն քաղաքներ և որպես քաղաքային միջավայր, և որպես առողջ հաբիտատ»:

«Ես բարձր եմ գնահատում իմ արվեստը հանրության ուշադրությանը ներկայացնելու այս հնարավորությունը: Ես կարևորում եմ այն վճռորոշ դերը, որ մենք՝ արվեստագետներս, խաղում ենք մեր հասարակության զարգացման գործում»,- ասել է Պետո Պողոսյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև հուլիսի 30–ը (ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը՝ 15:00 -17:00:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---