Աղետների արձագանքման վերաբերյալ աշխատաժողովի նպատակն է նպաստել տարածաշրջանային անվտանգությանը![]() 10 հուլիսի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեներական կորպուսը և Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները մասնակցում են հուլիսի 9-11-ը Երևանում անցկացվող Հայաստանի Հանրապետության Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովին: Միջոցառումը կազմակերպված է աղետների արձագանքման պատրաստվածության բարձր մակարդակի ապահովման միջոցով տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու` ԱՄՆ հանձնառության շրջանակում: Սա իր տեսակով 4-րդ խոշոր վարժանքն է, որում ներգրավված են ԱՄՆ Ցամաքային զորքերի Ինժեներական կորպուսի Քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP), ինչպես նաև Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները: CMEP ծրագիրն աջակցում է մի շարք պետությունների` մեծամասշտաբ աղետներին պատրաստականությանն ուղղված վարժանքների պլանավորման հարցերում: Կանզասի ազգային գվարդիան այս վարժանքում ներգրավված է Նահանգային փոխգործակցության ծրագրի միջոցով, որը Հայաստանը կապում է Կանզաս նահանգի հետ: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ ընդհանուր մարտահրավերների շուրջ գաղափարների փոխանակումներ, այդ թվում երկրում տեղի ունեցած աղետներին արձագանքման և դրանց հետևանքներից վերականգնման թեմաներով միջոցառումներ: Աղետներին արձագանքման միջոցառմանը ներգրավված են մասնակիցներ Հայաստանի 18 պետական գերատեսչություններից ինչպես նաև Մեծամորի Ատոմակայանից: Կանզասի մասնակիցները ներկայացնում են Կանզաս նահանգի Կանզաս Սիթի քաղաքի ոստիկանության բաժանմունքի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը և Վուլֆ Քրիկ Ատոմակայանը: Աղետներին արձագանքման վարժանքին մասնակցելու է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Երևանյան գրասենյակի Աղետների կառավարման խումբը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |