Ունիվերսիադայում ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրտազալիևը մեկնարկել է հաղթանակով

Ունիվերսիադայում ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրտազալիևը մեկնարկել է հաղթանակով

PanARMENIAN.Net - Ունիվերսիադայում այսօր հանդես են գալիս ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող Եվրոպայի արծաթե մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը (84 կգ) իր առաջին մենամարտում հանդիպել է ճապոնացի Նաոա Ակագումայի հետ: Նա ճապոնացի ըմբիշից ուժեղ է գտնվել և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հաջորդ փուլում Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանը (Իրան):

Այսօր հաղթանակով է մեկնարկել նաև Դավիթ Սաֆարյանը (66 կգ), նա դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Իհտիեր Նավրուզովը (Ուզբեկստան):

Հայ ըմբիշներից կմեկնարկի նաև Գարիկ Բարսեղյանը (55 կգ) և կհանդիպի Օթարի Գոգավայի (Վրաստան) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---